Սիրիայում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով այսօր զոհվել է 7 մարդ
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Սիրիայում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով այսօր զոհվել է 7 մարդ։
Սիրիայում արդեն ավելի քան կես տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Ինչպես հայտարարել է այցով Մոսկվայում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը, անկարգությունների ամբողջ ընթացքում զոհվել է 1400 մարդ, որոնց կեսը բանակի և անվտանգության ուժերն են։ Իսկ ՄԱԿ–ի տվյալներով՝ զոհվածների թիվը հասել է 2600–ի։