Հարցազրույց

29.10.2022 12:26


Արցախն Ադրբեջանին հանձնելով Փաշինյանն անձնական խնդիր է լուծում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արցախն Ադրբեջանին հանձնելով Փաշինյանն անձնական խնդիր է լուծում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը կողմ է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակին ու հույս ունի, որ Ռուսաստանն այն կպաշտպանի, իրականում ձեռքերը լվանում է Արցախից, Հայաստանի անվտանգության խնդիրներից՝ այդ ամենը գցելով Ռուսաստանի «գրպանը» և հակառուսական հիստերիան շարունակելու հիմքեր ստեղծելով։

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 31–ին Փաշինյան–Ալիև–Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ–ն գործնականում ներկայացուցիչ չի ունենալու։ Այնպես է ստացվել, որ Պուտինը, ՌԴ շահերից ելնելով, պաշտպանելու է Արցախն Ադրբեջանի տարածքում չհայտնվելու գաղափարը, որպեսզի կարողանա պահել ռուսական զորքն այնտեղ։ Այդ հարցում Պուտինը մենակ է լինելու Ալիևի ու Փաշինյանի դեմ, քանզի վերջինս կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն։

Արցախը հանձնելով ու Վաշինգտոնյան տարբերակին կողմ արտահայտվելով՝ Նիկոլ Փաշինյանն անձնական հարց է լուծում։ Արևմուտքի հակառուսական ծրագրերը սպասարկելով՝ նա իրեն տեղ է ամրագրում բելառուսական «Նիկոլ»-ի՝ Տիխանովսկայայի կողքին։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, ո՛չ իրեն, ո՛չ իր տերերին չի հետաքրքրում։

Հյուրընկալվել եմ 5–րդ ալիքում։ Խոսել ենք այս խնդիրներից ու մեր անելիքներից։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը