Լրահոս

16.09.2011 15:19


Ինքնասպանություն «Կոշ» ՔԿՀ–ում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.00-ին, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արա Հայրապետյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Արա Հայրապետյանը 2008 թ. ապրիլի 22-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-րդ և 4-րդ կետերով, 34-176 հոդվածի 2-րդ մասով, 35-175 հոդվածի 2-րդ մասով և 65-րդ հոդվածով:

Ա. Հայրապետյանը թողել է գրություն, ըստ որի` խնդրել է կատարածի համար ոչ մեկին չմեղադրել, և, որ իր արարքը պատժի կրման հետ կապ չունեցող անձնական դրդապատճառներ ունի:

ԱՆ քրեակատարողական վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը