Կարծիք

28.10.2022 15:28


Կոնսոլիդացման և մոբիլիզացիայի առավել պատեհ և տեղին պահ այլևս չի լինելու

Կոնսոլիդացման և մոբիլիզացիայի առավել պատեհ և տեղին պահ այլևս չի լինելու

Զուտ քաղաքագիտորեն և քաղաքական գործունեության անատոմիայի տեսանկյունից վերջին չորս տարիների ընթացքում հայկական պահպանողական քաղաքական ընդդիմադիր սեգմենտը կոնսոլիդացվելու և այդ կոնսոլիդացիան քաղաքական, հանրային, պատմական մոբիլիզացիայի և կամարտահայտման առավել պատեհ և վճռական պահ չի ունեցել, քան այսօր:

Ինչու հենց այսօր, որովհետև փաստացի չորս տարիների իշխանության վարած քաղաքականության, պետության հետևողական սնանկացման վերջնախաղը դարձել է ոչ թե ամիսների այլ օրերի և ժամերի հարց: Խոսքն այստեղ ոչ այնքան չարչրկված հայկական պետականության կործանման մասին է, ոչ արտաքին կողմնորոշման փոփոխության և դրանից բխող վտանգավոր չհաշվարկված ավանտյուրաների մեջ երկրին ներքաշելու, որքան հայկական պետականության ձևախեղման և ձևախեղված պետականության առաքելության կասեցման մասին, ինչի շահառուները պետք է լինեն բոլորը:

Վերջնախաղի մեջ իր քաղաքական խոսքն ու դիրքը պետք է ասի և ունենա պահպանողական հանրային շերտն ու սեգմենտը և դա քաղաքական հարթակում օգտագործի և առաջ տանի նույն պահպանողական քաղաքական ընդդիմադիր պատասխանատուներն ու ակտորները:

Նորից եմ հուշում կոնսոլիդացման և մոբիլիզացիայի առավել պատեհ և տեղին պահ այլևս չի լինելու: Վերջին մարտի աննախադեպ հնարավորությունը երրորդ անգամ է տրված: Այդ հնարավորությունից չօգտվելու ճակատագրական սխալը ոչ միայն քաղաքական հետևանքների է բերելու այլ նաև դարձնելու է կոլեկտիվ հավասարազոր խարանի արժանանալու առիթ:

Պահպանողական քաղաքական սեգմենտն այսօր առաջին անգամ, չնայած ուշացած, բայց քաղաքականապես կարճ և գրագետ հնչեցրեց իր դիրքավորումը՝ «Դեմ ենք խաղաղության պայմանագրին»: Հույս ունեմ, որ դեն են նետել «արժանապատիվ խաղաղություն» և այլ սնանկ և անմրցունակ քաղաքական թեզերը և կանցնեն հստակ հակընդդեմ քաղաքական բովանդակությամբ քաղաքական առաջարկին և գործողության:

P.S. Եթե ոչ, խարանի մասնաբաժնի վերաբերյալ ակնարկը ուժի մեջ է:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը