Լրահոս

16.09.2011 15:06


Վաղը Երևանում կկայանա հավաք` բանակում խելագարված զինվորի ծնողներին օգնելու համար

Վաղը` սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 9-ին երևանցի մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում կազմակերպում են հավաք` ի օգնություն Ասկերանի զորամասում խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի ծնողների:

Հավաքի մասնակիցներին թռուցիկների տեսքով կբաժանվեն Հովհաննեսի ընտանիքին օգնելու նպատակով բացված հաշվեհամարի տվյալները:

Հավաքի մասնակիցները կկարողանան իրենց օգնությունը տրամադրել զինվորի հորը` Վարդան Վարդանյանին, որը կլինի այնտեղ:

Հովհաննես Վարդանյանի մասին տեսանյութը.

http://www.youtube.com/watch?v=kltNRmTe2TI

Այս խորագրի վերջին նյութերը