Վենդետա Ստամբուլում. սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն
Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Էլնուր Գասիմովը` «Գարդաշօղլու» մականվամբ։
Ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Գասիմովը և ևս 3 ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։
Ներկա պահին պարզ է դարձել մարդասպանի ինքնությունը, որի անունը Նիջաթ է։Նա մեքենայով մոտեցել է և կրակ բացել։ Արդյունքում Գասիմովը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում մահացել։
Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի հարազատ մարդկանցից մեկը։ Ջանիևը հայտնի է «Ռովշան Լենքորանսկի» մականվամբ, որը սպանվել է 2016 թվականին։ Ինչ վերաբերում է մարդասպանին, ապա նա մահացած «օրենքով գող» Նադիր Սալիֆովի շրջանակից է, որը հայտնի է որպես «Լոտու Գուլի»։
Վենդետա Ստամբուլում. սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն
Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Էլնուր Գասիմովը` «Գարդաշօղլու» մականվամբ։
Ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Գասիմովը և ևս 3 ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։
Ներկա պահին պարզ է դարձել մարդասպանի ինքնությունը, որի անունը Նիջաթ է։ Նա մեքենայով մոտեցել է և կրակ բացել։ Արդյունքում Գասիմովը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում մահացել։
Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի հարազատ մարդկանցից մեկը։ Ջանիևը հայտնի է «Ռովշան Լենքորանսկի» մականվամբ, որը սպանվել է 2016 թվականին։ Ինչ վերաբերում է մարդասպանին, ապա նա մահացած «օրենքով գող» Նադիր Սալիֆովի շրջանակից է, որը հայտնի է որպես «Լոտու Գուլի»։
Աղբյուրը՝ armeniasputnik.am