ԲՀԿ–ն խորհրդարանական ընտրություններին առանձին կմասնակցի
ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դեռ պետք է քննարկվի խորհրդարանական ընտրություններին կոալիցիայի՝ միասնական կամ առանձին ցուցակով մասնակցելու հարցը, հնարավո՞ր է՝ ԲՀԿ–ն փոխի առանձին մասնակցելու մասին իր որոշումը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, որ ԲՀԿ նախագահը, քաղխորհրդի և պատգամավորական խմբակցությունների բազմաթիվ անդամներ անցած ամիսների ընթացքում հնարավորություն են ունեցել հայտարարելու գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց մոտեցումների մասին։
–Դուք էլ դրանք լայնորեն լուսաբանել եք լրատվամիջոցներով։ Որևէ նոր բան այս կապակցությամբ չունենք,–ասել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ որոշումը փոխվի, Արամ Սաֆարյանը պատասխանել է, որ ոչ մի նոր բան չունի ասելու այս կապակցությամբ։
Հիշենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին։

7or.am