Կարծիք

28.10.2022 10:50


Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, որ մարդկանց աչքին չերևար

Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, որ մարդկանց աչքին չերևար

Հայաստանում մի աթոռ ու պարգևավճար մաշող խոպանչի կա` սփյուռքի գլխավոր հանձնակատարը։ Ուրեմն այս ձախողակ գոյացությանը թվացել է, որ ինքը պետք է սփյուռքահայերի մասին խոսելուց, պիտի խոսի տոկոսներով, թվերով, ազդեցություն չափի։ Լավ է գլխաքանակով չի հաշվում։

Սա լրիվ խառնել է, փոխանակ մտահոգվի, անհանգստանա, գնա դիմում գրի, հեռանա հրապարակային դաշտից, ամոթից մարդկանց աչքին չերևա, դեռ մի բան էլ լեզուն է շաղ տալիս։ Դե լեզուն ոսկոր չունի, ձեռքիդ մեջ ձվածեղ անես տաս ուտի, կհիշի մինչև զուգարանակոնքին հանդիպելը։

Սրան թվում է, թե ինքը այնքան կա, որ ՀՅԴ-ն իրեն է ընտրել թիրախ։ Լավ չի լինի վիճակդ, քեզ այդ դերում մի էլ պատկերացրու։ Դու ձախ ձեռքի գործ ես, հլը նախապես հրապարակի վոյաժներիդ գրաֆիկը և կտեսնես, թե ինչպես քեզ կընդունեն, այդ թվում ոչ կուսակցականները։

Նորմալ մարդը միայն կաթողիկոսներից մերժում ստանալը բավական կլիներ, որ գետինը մտներ։ Չնայած նորմալ մարդը նիկոլների ենթակայի ենթակա չէր աշխատի։ Նորմալ մարդը նիկոլներին ղեկավար չէր աշխատի, էլ ուր մնաց ենթակա։

Իսկ թե ո՞վ և ինչի համար սրան ներդրեց այստեղ, կպարզվի իշխանափոխությունից հետո։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը