Ա. Սաֆարյան. «Այո՛, ԲՀԿ–ն իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված քաղաքական կուսակցություն է, և դա միայն լավ է»
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերվում «WikiLeaks»–ի այն հրապարակմանը, ըստ որի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամերիկացի դիվանագետին ասել է, թե ԲՀԿ–ն մեկ անձի շուրջ ձևավորված կուսակցություն է, ասել է, որ «WikiLeaks»–ի հրապարակումներին վերաբերվում է կասկածանքով և մեծ վերապահումով։
–Կարելի է հասկանալ այն շարժառիթները, որոնց համար զանազան մարդիկ զանազան ձևերով կարող են մասնավոր կայք գցել զանազան տեղեկություններ։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա այո՛, դա իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված քաղաքական կուսակցություն է, և դա միայն լավ է,–ասել է նա։

7or.am