Այլևս չի կարող ավելի հստակ ակնարկ լինել, թե ինչ է պետք անել
Նոյեմբերի 9-ից հետո մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից իմացանք, որ կար Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու, ինչպես նաև հարյուրավոր կյանքեր փրկելու տարբերակ։ Այսօր տեղեկացանք, որ պատերազմից առաջ (և, ըստ երևույթին, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, հոկտեմբերի սկզբին առաջին զինադադարի ժամանակ) եղել է Արցախը, ինչպես նաև Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող 2 շրջանները պահելու տարբերակ։ Բայց Նիկոլ Փաշինյանն անձամբ մերժել է այս առաջարկները։
Տեղեկացանք նաև, որ համացանցում տարածված փաստաթուղթն իրական է, և Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Եվ եթե հայ ժողովուրդը սա ընդունի, ապա Կրեմլը նույնպես կընդունի։
Միաժամանակ տեղեկացանք նաև, որ Ղարաբաղի համար հնարավոր է «հատուկ ուղի», ինչպես նաև այն, որ մեջբերում եմ. «Հայաստանը ՌԴ ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և ՌԴ-ն, իհարկե, մեծ մասամբ նկատի ունենալով Ադրբեջանի շահերը՝ առաջնորդվելու է նրանով, թե ինչ կառաջարկի ինքը Հայաստանը»։
Կարծում եմ, որ այլևս չի կարող ավելի հստակ ակնարկ լինել, թե ինչ է պետք անել։
Այլևս չի կարող ավելի հստակ ակնարկ լինել, թե ինչ է պետք անել
Նոյեմբերի 9-ից հետո մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից իմացանք, որ կար Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու, ինչպես նաև հարյուրավոր կյանքեր փրկելու տարբերակ։ Այսօր տեղեկացանք, որ պատերազմից առաջ (և, ըստ երևույթին, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, հոկտեմբերի սկզբին առաջին զինադադարի ժամանակ) եղել է Արցախը, ինչպես նաև Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող 2 շրջանները պահելու տարբերակ։ Բայց Նիկոլ Փաշինյանն անձամբ մերժել է այս առաջարկները։
Կարծում եմ, որ այլևս չի կարող ավելի հստակ ակնարկ լինել, թե ինչ է պետք անել։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից