Կարծիք

27.10.2022 22:26


Գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է՝ թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել

Գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է՝ թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել

Պատերազմ ու խաղաղություն - 2

Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության:

Եթե Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքն էր փորձում ներկայացնել որպես Խաղաղության ու Պատերազմի ճամբարների բախում ու իր հեռացումը ներկայացնել որպես Խաղաղության Ճամբարի պարտություն, ապա ինքն արդեն այդ ճամբարների բաժանումը միջազգային հարաբերություններ է տեղափոխել:

Կա Խաղաղության Ճամբար և կա Պատերազմի Ճամբար, ինքը փորձել է Հայաստանը տանել առաջին ուղղությամբ ու ցանկացած գնով հասնել խաղաղության, բայց երկրորդ ճամբարն իրեն ստիպեց հեռանալ: Դրանով փորձում է իր հեռացումը դարձնել գաղափարական ու սկզբունքային դիրքորոշման հետևանք ու հենց ինքն է արհեստականորեն սրում իրավիճակը:

Ինչևէ, գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է, թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել ու գաղափարականացնել իր ապաշնորհությունը, եթե ոչ՝ մեղքը:

Իսկ մենք պետք է արդեն այսօրվանից սկսենք մտածել, թե հետո ինչ ենք անելու, մինչև վերը ասված գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը