Կարծիք

27.10.2022 19:06


Սասուն Միքայելյանը տեղյա՞կ ա, որ սահման պահողների կեսից ավելին հենց ընդդիմություն է (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը տեղյա՞կ ա, որ սահման պահողների կեսից ավելին հենց ընդդիմություն է (տեսանյութ)

Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր՝ հեղափոխությունն Արցախի պատերազմում հաղթանակից կարևոր էր, այ էդ խորոված փարթիի մասնագետը, ասում է․ «Բա ո՞վ ա էսօր կանգնած սահմանին, ընդդիմությո՞ւնn է գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»։

Չգիտեմ, թե Սասուն Միքայելյանն ինչ ա հասկանում ընդդիմություն ասելով․ դա տեղյա՞կ ա, որ էսօր բանակում գտնվողների, սահման պահողների, զինվորների ու աֆիցերների մեջ բազմաթիվ, եթե չասեմ՝ կեսից ավելին հենց ընդդիմություն է․ հայհոյում են Նիկոլին, էս իշխանություներին, Նիկոլի ծառաներին ու Սասուն Միքայելյանին ու զուգահեռ պահում են սահման, զենք են բռնում, զոհվում են, մատաղ են լինում Սասունի ու իր թիմի բերած պլանավորած պարտությանն ու «խաղաղության» դարաշրջանին։

Ավելին ասեմ, էդ զորահավաքների առաջինը հենց ընդդիմությանն են կանչում-տանում․ նենց որ սահմանին կանգնածները համարյա միայն ընդդիմություն են, որովհետև իշխանություններից մնացել են մի քանի ավտոբուս ՔՊ, մի 50 հազար ուժային ու մի հատ Սասուն։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը