Մոսկվան տարակուսանքով ընդունեց Զատուլինի եւ Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը․ Զախարովա (տեսանյութ)
Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք նման հայտարարությունները տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի և ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման և պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, ևս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ Երևանից պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները, արձագանքները և այլն»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ և՛ Զատուլինը, և՛ Սիմոնյանը կողմ են հայ-ռուսական դաշնակցային կապերի համակողմանի ամրապնդմանը։
«Այս հարցում կասկած լինել չի կարող։ Ես նրանցից այլ հայտարարություններ չեմ լսել։ Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական պատճառներ հորինվեն ներկա պայմաններում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում»,-ասել է Զախարովան։