Լրահոս

16.09.2011 14:18


Պուշկին Սերոբյանը ՄԻՊ–ին՝ «Տղա՛ ջան, դու ո՞վ ես»

Պուշկին Սերոբյանը ՄԻՊ–ին՝ «Տղա՛ ջան, դու ո՞վ ես»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանը քննադատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտարարելով.

–Մեր մարդու իրավունքների պաշտպանն ամեն ինչով զբաղվում է, բացի մարդու իրավունքների պաշտպանությունից։ Ասում է՝ ես կարող եմ միջնորդ լինել Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի միջև։ Տղա՛ ջան, դու ո՞վ ես։ Սպասի՛, դեռ եղի Մարտին Վարդազարյան, Սոս Սարգսյան, ա՛յ իրենք կարող են միջնորդ լինել, որովհետև հասարակության մեջ նրանց վարկանիշը բարձր է։ Դու էսօր-էգուց ես նշանակվել, զբաղվի՛ր քո գործունեությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ, ոչ թե խցկվի քաղաքականության մեջ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը