Ռուսաստանը չի կարող անտեսել Արևմուտքի ակտիվությունն Ասիայում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների ճակատագրին միջամտելու Արևմուտքի փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Այդ կապակցությամբ ամերիկացիների կողմից ակտիվորեն խաղարկվում Է ոչ միայն «հակաահաբեկչական», այլև «հումանիտար» քարտը: Ձգտելով հումանիտար իրադրության վատթարացումն օգտագործել թալիբների վրա ուլտիմատիվ ճնշումն ուժեղացնելու համար, ԱՄՆ-ը շարունակում Է անօրինականորեն պահել երկրի արտասահմանյան ակտիվները, չնայած ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունների, իրավապաշտպան կազմակերպությունների և հենց աֆղանցիների կոչերին»,-հիշեցրել Է նա:
«Հաշվի առնելով ողջ տարածաշրջանի ճակատագրին ակտիվորեն միջամտելու Արևմուտքի շարունակվող փորձերը՝ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել»,-ասել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարարը: «Մենք Քաբուլին աջակցելու ենք երկրում իրադրության կայունացման և անվտանգության շահերի ապահովման գործում, այդ թվում հաշվի առնելով այն, որ աֆղանական գործոնը մնում Է Կենտրոնական Ասիայում ահաբեկչական ակտիվության լուրջ պոտենցիալ աղբյուր»,-եզրափակել Է Սիրոմոլոտովը: