Դիլիջանցիները մոտ 50 ստորագրություն են հավաքել ընդդեմ Սոտքի ոսկու հանքի
ԼսելովՍոտքի դեպքերի, գյուղիաղտոտվածությանևգետիծայրահեղկեղտոտվիճակիմասին՝ դիլիջանցիները,իաջակցությունայդհամայնքի, հավաքելենմոտ 50 ստորագրությունընդդեմոսկուհանքիոչէկոլոգիապեսանվտանգշահագործման:
«Էկոլուրի» փոխանցմամբ՝ դիլիջանցիների վրդովմունքն առաջացրել է «GeoProMining Gold» ընկերության անօրինական գործունեությունը, որը մանրացնող-տեսակավորող սարքավորումը կառուցում է Սևանա լճի ջրահավաք ավազանում:
Սոտք գյուղի վարչական տարածքում մանրացնող-տեսակավորող սարքի տեղադրման վերաբերյալ քննարկումը եղել էր ապրիլի 19-ին։
Սոտքի գյուղապետ ԿոլիկՇահսուվարյանը հայտնել էր, որ ընկերության հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
«Եսդիմելեմընկերությանը, ևմենքդեռբանակցություններիմեջենք: Իսկշինարարություննարդենսկսվելէ»,- ասել է նա:
Մասնակիցները եկել են եզրակացության, որ «Geopromining Gold»-ըկառուցումէիսկականհարստացմանֆաբրիկամանրացնողսարքիանվանտակ, ինչը խախտում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեությունը Սևանի ջրահավաք ավազանում:
Դիլիջանցիները մոտ 50 ստորագրություն են հավաքել ընդդեմ Սոտքի ոսկու հանքի
Լսելով Սոտքի դեպքերի, գյուղի աղտոտվածության և գետի ծայրահեղ կեղտոտ վիճակի մասին՝ դիլիջանցիները, ի աջակցություն այդ համայնքի, հավաքել են մոտ 50 ստորագրություն ընդդեմ ոսկու հանքի ոչ էկոլոգիապես անվտանգ շահագործման: «Էկոլուրի» փոխանցմամբ՝ դիլիջանցիների վրդովմունքն առաջացրել է «GeoProMining Gold» ընկերության անօրինական գործունեությունը, որը մանրացնող-տեսակավորող սարքավորումը կառուցում է Սևանա լճի ջրահավաք ավազանում:
Սոտք գյուղի վարչական տարածքում մանրացնող-տեսակավորող սարքի տեղադրման վերաբերյալ քննարկումը եղել էր ապրիլի 19-ին։
Ինչպես Սոտք համայնքի տարածքը, այնպես էլ Սևանա լիճը, որտեղ թափվում է Սոտք գետը, ծանր մետաղներով աղտոտելու բարձր ռիսկեր է պարունակում:
Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը հայտնել էր, որ ընկերության հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
«Ես դիմել եմ ընկերությանը, և մենք դեռ բանակցությունների մեջ ենք: Իսկ շինարարությունն արդեն սկսվել է»,- ասել է նա:
Մասնակիցները եկել են եզրակացության, որ «Geopromining Gold»-ը կառուցում է իսկական հարստացման ֆաբրիկա մանրացնող սարքի անվան տակ, ինչը խախտում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեությունը Սևանի ջրահավաք ավազանում:
7or.am