Թբիլիսիում մեռած են գտել Վրաստանի խորհրդարանի պատգամավորին
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Խախուբիային մեռած են գտել Թբիլիսիի իր տանը: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Mtavari Arxi վրացական հեռուստաալիքը: Խախուբիայի մարմինը հայտնաբերել Է նրա կինը:
Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ խորհրդարանականը վերջ Է տվել իր կյանքին: Նրա մարմնի մոտ հայտնաբերել են հրաձգային զենք: Քրեական գործ Է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով: Վայրում աշխատում են քննիչները: Խախուբիան, որը 51 տարեկան Էր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Է դարձել 2020 թվականին: Օրենսդիր մարմնում նա ներկայացնում Էր Փոթիի, Խոբիի և Սենակիի միամանդատ ընտրատարածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: