Լրահոս

16.09.2011 14:09


Արցախցիները՝ «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ(տեսանյութ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պատրաստել է տեսաֆիլմ ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հանդեպ արցախցի ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ:

Նկարահանումները կատարվել են մի քանի օր առաջ Արցախի բոլոր շրջաններում: Տեսաֆիլմն ուղարկվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններին Հայաստանում:

«Ցավալի է, որ հայ ժողովրդի ազատատենչության և պապական հողերի վրա արարելու ցանկության արդյունքում արյան գնով վերամիավորված հայկական հողերն այսօր դարձել են մանրադրամ աշխարհի հզորների ձեռքում: Որպես արդյունք` առաջարկություններ և փաստաթղթեր` ծնված հեռավոր և անմասնակից կաբինետներում...

Բայց սեփական հողի և ազատության ճակատագիրը որոշելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Եվ ոչ ոք այլևս»,- ասվում է «Չենք լռելու»-ի տարածած հաղորդագրությունում:

http://www.youtube.com/watch?v=eEC9aZP_KCo

Այս խորագրի վերջին նյութերը