Տնտեսական

27.10.2022 10:46


ՀՀ-ն 100 մլն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում, որ բյուջեի պակասուրդը ֆինանսավորի

ՀՀ-ն 100 մլն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում, որ բյուջեի պակասուրդը ֆինանսավորի

Ներկայում ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
  2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
  3. պետական գնումների համակարգի արդիականացումը,
  4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
  5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
  6. ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
  7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Այս խորագրի վերջին նյութերը