Լրահոս

16.09.2011 14:05


Լիբիացի ապստամբները նոր գրոհ են սկսել Բանի–Վալիդ քաղաքի վրա

Լիբիացի ապստամբները նոր գրոհ են սկսել Բանի–Վալիդ քաղաքի վրա

«Gazeta.ru»–ն փոխանցում է, որ լիբիացի ապստամբների շարասյունը առաջ է շարժվել Բանի–Վալիդ քաղաքի ուղղությամբ այն բանից հետո, երբ իրենց դիրքերը հարձակման են ենթարկվել։

Ապստամբները նորից հայտարարում են գնդապետ Մուամար Քադաֆիի կողմից վերահսկվող վերջին քաղաքներից մեկը գրոհով վերցնելու մասին։ Չնայած՝ դեռևս կիրակի նրանք պնդում էին, թե իրենց հաջողվել է գրավել Բանի–Վալիդի մի քանի թաղամասեր։

«Ռոյթերս» գործակալությանը Լիբիայի ապստամբների ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք հրաման են ստացել գրոհել քաղաքը և դեպի Բանի–Վալիդ են շարժվում տարբեր ուղղություններով։

Բանի–Վալիդ և Սիրտ քաղաքները մնում են վերջին խոշոր բնակավայրերը, որոնք վերահսկվում են Քադաֆիին հավատարիմ զորքերի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը