Կարծիք

26.10.2022 22:32


Հատուկ դասալիքի համար եմ կրկնում՝ ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել

Հատուկ դասալիքի համար եմ կրկնում՝ ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել

Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ և կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը. մեջբերում-...«ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ:»

Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում՝ ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ո՛չ ես, ո՛չ կինս, ո՛չ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:

1-2 տարի տևող դատական նիստերից խուսափելու համար առաջարկում և պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը և ներողություն խնդրի:

U.S. Embassy Yerevan-ը կարծում եմ պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր իբր խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, Prosecutor General's Office RA առաջարկում եմ ձեզ էլ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ և տեղեկացնել հանրությանը:

Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը