Պուշկին Սերոբյան. «Մեղավորը ոչ թե պաշտպանության նախարարն է, այլ առաջին հերթին բանակի Գլխավոր շտաբի պետը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանը անդրադարձել է ՀՀ բանակում տիրող իրավիճակին, զոհված զինվորներին ու դրա հետ կապված այլ խնդիրների։
Նա համաձայնել է հայտնի գաղափարին՝ բանակը հասարակության հայելին է։ Սերոբյանը նշել է, որ չնայած այն պնդումներին, թե բանակում զինվորների սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը վերջերս շատացել են, այնուամենայնիվ, համեմատած նախորդ տարվա տվյալների հետ, այս տարի առկա է նման, ինչպես նաև զորամասից զինվորների ինքնակամ հեռանալու դրսևորման դեպքերի ցուցանիշի նվազում։
Ըստ Սերոբյանի՝ բանակում տիրող այսօրվա վիճակի գլխավոր մեղավորը ՀՀ բանակի Գլխավոր շտաբի պետն է։
-Մենք դեռ 6-7 ամիս առաջ էլ պահանջել ենք բանակի գլխավոր շտաբի պետի ու գլխավոր զինվորական դատախազի հրաժարականը։ Փառք Աստծո, դատախազը փոխվեց, իսկ շտաբի պետի հրաժարականը մենք շարունակում ենք պահանջել։ Գլխավոր մեղավորը նա է, ոչ թե նախարարը։ Առավելևս նախագահը՝ որպես բանակի գերագույն հրամանատար։

7or.am