Լրահոս

16.09.2011 13:31


ՕԵԿ–ի սիրտը շատ մեծ է

ՕԵԿ–ի սիրտը շատ մեծ է

«7օր»–ի հարցին, թե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների հետ ունեցած այդքան հակասություններից հետո «Օրինաց երկիրն» ի՞նչ ստրով էր նստել ՀԱԿ–ի հետ երկխոսության սեղանի շուրջ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է.

–ՕԵԿ–ի սիրտը շատ մեծ է։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ՕԵԿ–ը մանրախնդրությամբ զբաղված չէ: ՕԵԿ-ը Հայաստանի քաղաքական խնդիրներն առաջ տանող ուժերից մեկն է, և ՕԵԿ–ն իր կենսագրությունում թույլ չի տա զբաղվել մանրախնդրությամբ, թե ով ինչ ասաց, ով ինչ արեց, ոնց արեց։

Հ. Բիշարյանը կարծում է, որ ՀԱԿ–ի կողմից առկախված երկխոսությունը պետք է շարունակվի, որովհետև ՕԵԿ–ի համար երկխոսությունը միշտ ընդունելի է։

–Մեկ անձի խնդիրը չպետք է դառնա երկխոսության առկախման պատճառ, և վստահ եմ, որ այդ երկխոսությունը կշարունակվի,–նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ իրար հետ ժամկետներով խոսելը լավագույն տարբերակը չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը