Կարծիք

25.10.2022 11:08


Նենսի Փելոսին չգիտի՞, որ ամենամեծ ցեղասպաններն իրենք են, իհարկե գիտի, սիրտը թրթռո՞ւմ ա դրա համար, իհարկե ոչ

Նենսի Փելոսին չգիտի՞, որ ամենամեծ ցեղասպաններն իրենք են, իհարկե գիտի, սիրտը թրթռո՞ւմ ա դրա համար, իհարկե ոչ

Երբևէ ձեր կատվին տարե՞լ եք ստերջացնելու, որ ձագ չհանի։

Իսկ մտնքերովդ անցե՞լ է մարդու տանել ստերջացնելու կամ հենց ձեզ տանեն ստերջացնեն։

Մինչև 1976 թվականը, երբ Քուին խումբը երգում էր "Mamaaa, just killed a man", իսկ Երևանում Արարատ թիմը Խորհրդային միության չեմպիոն էր դառնում, հեռավոր Արևմուտքում, որն այժմ կոչում են Ամերիկայի միացյալ նահանգներ, ստերջացնում էին բնիկ կանանց, որ երեխա չունենան։

Ոմանց զոռով էին ստերջացնում, ոմանք սկի տեղյակ չէին, որ ստերջացվում են։ Միայն 3 տարվա մեջ 1973-1976 թվականներին բնիկ կանանց 25 տոկոսին, մեկ քառորդին, ստերջացրել են, որ սերունդ չտան, բնիկ էրեխա չծնվի աշխարհի էրեսին։

Ցեղասպանությո՞ւն է։ Ցեղասպանություն է։

Բայց այդ ցեղասպանությանը զուգահեռ նրանք չէին կաշկանդվում Խորհրդային միության մասին մարդկային դաժանության պատմություններ շրջանառել, որտեղ հազար տեսակի ազգ էր կողք-կողքի, առանց ստերջացվելու ապրում։

Իսկ հիմա ցեղասպանության չեմպիոն երկիրը Եղեռն ապրած հայերին ա սովորեցնում, թե ինչպես պիտի նրանց սիրտը թրթռա մարդկային ողբերգությունից, և հայ անմեղ զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանի արցունք են թափում, իբր սիրտը թրթռաց։ Ամերիկայի սիստեմով ձևավորված քաղաքական գործիչ Նենսի Փելոսին չգիտի՞, որ ամենամեծ ցեղասպաններն իրենք են, իհարկե գիտի, սիրտը թրթռո՞ւմ ա դրա համար, իհարկե ոչ։ Ցեղասպանության հաշվին ա, որ բարձր պաշտոն ունի Կոնգրեսում։

Ինչո՞ւ դա չի խանգարում նրանց լինել երեսպաշտ։

Որովհետև նպատակ ունեն։ Այդ նպատակն է, որ ամբողջ աշխարհում լինեն իրենք, և այդ նպատակի համար կարող են լինել և՛ ցեղասպան, և՛ «մարդասեր իրավապաշտպանների» ձևավորել և հայերին մարդակեր ներկայացնող լրատվամիջոցներ ստեղծել, որոնք կծառայեն իրենց ցեղասպան՝ անգլոֆաշիզմի նպատակներին։ Ռազմավարական հաշվարկ է, առանց որևէ զգացումի ու անձնական ճաշակի։ Նպատակի համար պետք է, անում են։

Մինչդեռ հենց հայերն են, որ կարող են ու պիտի կարեկցանք, մարդասիրություն ու մարդու իրավունքներ սովորեցնեն նրանց։ Սակայն դա սովորեցնելու համար անհրաժեշտ է, որ հայերը նպատակ ունենան, և, իրար պաշտպանելով, ուրիշներին դաս տան, ոչ թե տրվեն ուրիշների դասերին՝ ուրիշների ռազմավարությանն ու իրար ուտեն, վերանան։

Նկարում Նավահո ցեղից Ջին Ուայթհորսն է։ Նավահոյի լեզվով նրա անունը նշանակում է լիքը երեխաներ ունեցող։ 1970-ականներին կույր աղիքի սուր ցավով ընկել է հիվանդանոց ու դուրս եկել հիվանդանոցից ստերջացված։ Լիքը երեխաներ ունեցող անունը կրողը չունեցավ գեթ մեկ երեխա։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հնարավոր է սա 1 անձ, երեխա, նստած է and ներսում նկարն է

Այս խորագրի վերջին նյութերը