Կարծիք

25.10.2022 09:55


Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության։ Թյուրքական երկու երկրների դեսպանները, նրանց կողմից ֆինանսավորվող փորձագետները, լոբբիստական կառույցները գիշերները ցերեկ դարձրած աշխարհի առաջատար պարբերականներում ՀՅԴ-ն վարկաբեկելուն ուղղված հոդվածներ են պատվիրում, հետո տարածում դրանք սոցիալական ցանցերում, ամեն կերպ փորձում սահմանափակել ՀՅԴ ազդեցությունն արևմտյան մի շարք երկրներում։

Նրանց անհանգստությունն, իհարկե, հասկանալի է։ Բաքվում և Անկարայում լավ են հասկանում, որ 2020թ. պատերազմի արդյունքները չեն արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի իրական հավասարակշռությունը։ Նրանք նաև լավ են հասկանում, որ ՀՅԴ-ն և ընդհանրապես մեր ժողովրդի առողջ մտածող հատվածը երբեք չի հաշտվելու ներկայիս իրողությունների հետ և ուշ թե շուտ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու։ Դրա համար էլ այդքան մտահոգ են։

Բայց, ինչպես ժողովրդական իմաստնությունն է պմնդում՝ թշնամու անեծքն օրհնանք է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել և շարունակելու է կանգնած մնալ հայ ժողովրդի ազգային շահերի թիկունքին։ Որքան էլ Էրդողանն ու Ալիևը պայքարեն Դաշնակցության դեմ, միևնույն է մենք չենք շեղվելու մեր ճանապարհից՝ ուժեղ Հայաստան կերտելու առաքելությունից։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը