Կառավարությունը 200 էլեկտրամոբիլ կգնի, որ «պադավատները» թարմացվեն
Դեռևս այս տարվա սեպտեմբերին Կառավարությունը որոշում էր ընդունել պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա հանել աճուրդի։
Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրած Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանն էլ վստահեցրել էր՝ օտարման արդյունքում մոտ 200 մլն դրամ կարող է բյուջե մտնել։
Կառավարության ներկայացուցիչները փորձեցին տպավորություն ստեղծել, թե Կառավարությունը բյուջե փող է բերում՝ ազատվելով «պադավատներից», որոնք հարկատուների հաշվին գնել ու անխնա շահագործել են նախկինները, իրենք էլ եկել ու մտածում են հարկատուների վճարած ամեն մի լուման արդյունավետ ծախսելու մասին։
Իրականում, սակայն, Փաշինյանի Կառավարությունը ոչ միայն չի ազատվում պադավատապետությունից, այլև «պադավատներն» առավել թանկարժեք է դարձնում, իսկ պետական համակարգի աշխատողների թիվն էլ ավելացնում է հարյուրներով։
Եվ այսպես, նախկինում գնված ավտոմեքենաները Փաշինյանի կառավարությունը ոչ թե կկրճատի, այլ կփոխարինի էլեկտրամոբիլներով։
Կառավարության որոշմամբ՝ շուրջ 600 տրանսպորտային միջոց հետ են վերցրել համապատասխան մարմիններից և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ մեքենաները դեռ չեն օտարվել, բայց անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական մարմինների համար նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերել և ավտոպարկը թարմացնել։
Այսինքն՝ դեռ 600 տրանսպորտային միջոցը չի օտարել և խոստացած 200 միլիոնը բյուջե չի վերադարձրել, բայց գումար կհատկացնի ավտոպարկը թարմացնելու նպատակով։
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացում նախապատվությունը տալ էլեկտրամոբիլներին, և ի կատարումն Փաշինյանի հանձնարարականի, ՀՀ պետական մարմինների ավտոտնտեսությունը թարմացնելու նպատակով ձեռք բերել շուրջ 200 էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներ և էլեկտրամոբիլներ։

Աղբյուրը՝ 168.am