Նվազել են Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում գազի սպառման ծավալները
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում 19,7%-ով նվազել են Էներգետիկայի և 11,6%-ով արդյունաբերության ոլորտներում գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,3 և 155,2 մլն խ.մ:
Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ 2011թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,3%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 991 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 903.9 մլն խ.մ, ինչը 1,6%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 3,7%-ով ավելացել են նաև բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 332,7 մլն խ.մ: 12,2%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 226,5 մլն խ.մ: 14,7%-ով ավելացել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով 119,1 մլն խ.մ:

7or.am