Լրահոս

16.09.2011 10:32


Բրազիլիայում միանգամից 300 ավտոմեքենա է իրար բախվել(ֆոտոռեպորտաժ)

Բրազիլիայում միանգամից 300 ավտոմեքենա է իրար բախվել(ֆոտոռեպորտաժ)

Բրազիլիայի Սան Պաուլու մեգապոլիսից ոչ այնքան հեռու՝ մայրուղու վրա, երեկ հսկայական ավտովթար է տեղի ունեցել շուրջ 300 ավտոմեքենաների մասնակցությամբ։ «Ուլտիմո սեգունդո» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները։

Վթարը սկսվել է նրանից, որ քիմիական նյութեր տեղափոխող բեռնատարի վարորդը, չկարողանալով պահել ղեկը, մղվել է հանդիպակաց գոտի։ Այնտեղ նա բախվել է մի քանի մարդատար ավտոմեքենաների։ Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների թիվը գնալով մեծացել՝ է կապված տեղանքի բարդ մակերևույթի և սաստիկ մառախուղի հետ. մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենաները պարզապես չեն հասցրել արգելակել։ Տեղի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ 220 մեքենա զգալի չափով վնասվել է, իսկ ևս 80–ը քերծվել է, կամ էլ նրանց ապակիներն են կոտրվել։

Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը մահացել է։ Ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, իսկ նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Բրազիլական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ նմանատիպ մի վթար տեղի է ունեցել 1977թ., երբ բախվել էին 151 մեքենա, և 15 մարդ մահացել էր, 285–ը՝ վնասվածքներ ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը