Աշխարհ

24.10.2022 07:57


Գերմանիայում էկո ակտիվիստները հարձակվել են Մոնեի՝ 110 մլն դոլարով վաճառված կտավի վրա (տեսանյութ)

Գերմանիայում էկո ակտիվիստները հարձակվել են Մոնեի՝ 110 մլն դոլարով վաճառված կտավի վրա (տեսանյութ)

Գերմանիայի Պոտսդամի Բարբերինի թանգարանում երկու ակտիվիստ կարտոֆիլի պյուրե են լցրել Կլոդ Մոնեի Les Meules կտավին, ապա իրենց սոսնձել հատակին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, «Վերջին սերունդ» ակտիվիստական խմբի երկու անդամ այսկերպ փորձել են հանրության ուշադրությունը գրավել կլիմայական փոփոխությունների խնդրին: Այս նպատակով նրանք ընտրել են Մոնեի՝ 2019-ին 110 մլն դոլարով աճուրդում վաճառված կտավը:

Առայժմ պարզ չէ՝ Մոնեի կտավը վնասվե՞լ է, թե՞ այն պաշտպանված է ապակե պատյանով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը