Թաիլանդում շարունակվող ջրհեղեղի զոհերի թիվն արդեն հասել է 87–ի։
Մոտակա օրերս ջրհեղեղ է կանխատեսվում նաև մայրաքաղաք Բանգկոգում։ Չաո Պրայա գետը հունից կարող է դուրս գալ մինչև շաբաթվա վերջը։ Արդեն հեղեղվել են Չաո Պրայայի վերին հոսանքի շրջակայքում գտնվող մի քանի գավառներ։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը փոխանցում է, որ ներկայումս երկրի մայրաքաղաքի պոմպային կայանների աշխատակազմն անցել է շուրջօրյա աշխատակարգի։
Երկուշաբթի սկսված հորդառատ անձրևները երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնական մասում հեղեղել են 35 գավառ։ Թաիլանդում հորդառատ անձրևներն արդեն շարունակվում են մոտ երկու ամիս։
Տարերային աղետների նախազգուշացման վարչության տվյալներով՝ այս տարի Թաիլանդում հեղեղների հետևանքով տուժել է ավելի քան 1,2 մլն մարդ։
Թաիլանդում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87–ի