Լրահոս

15.09.2011 23:51


ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է

ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է

Ադրբեջանական քարոզչությունը միջազգայինհանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իրհնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում էղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններովպայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղիունեցող արտակարգ պատահարները: Մասնավորապես,այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թեիբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտմանարդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել էադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաևը, ոչմիայն չի համապատասխանում իրականությանը, այլև իրնախահարձակ գործողությունները ինչ-որ կերպարդարացնելու և սեփական զինուժում ոչ կանոնադրականփոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգպատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է:

ՊԲ ԼՔ բաժինը միանշանակ հերքում է այդ ապատեղեկատվությունը և ամենայնպատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապեսհավատարիմ են մնում կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասինպայմանավորվածությանը և անվերապահորեն կատարում դրա պահանջները:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը