Լրահոս

16.09.2011 00:11


Գագիկ Եգանյան. «Բոլորս ենք հաշվետու և՛ հասարակությանը և՛ մեր խղճին»

Հարգելի գործընկերներ,

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց անվանմանբ  կազմակերպություն հունիսի 13-ին ավելի քան 40 էլ.հասցեներով բաց նամակ էր ուղարկել` կապված Քասախ համայնքում փախստականների համար կառուցված սոցիալական տան անորակ շինարարության հետ: Հեղինակները իրենց նամակում  անուղղակի մեղադրանքներ էին  հնչեցրել իմ հասցեին` թե իբր գոյություն է ունեցել իմ և երկու այլ անձերից բաղկացած հանձնաժողով, որը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը և որակը: Այդ առնչությամբ իմ պատասխան գրությունում, կիսելով նամակի հեղինակների մտահոգությունը շինարարության անորակության կապակցությամբ, հարկ էի համարել հայտնել, որ ոչ նախկինում և ոչ էլ հիմա Միգրացիոն պետական ծառայությունը որևէ մասնակցություն չի ունեցել և չունի ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցներով իրականացված շինարարական  ծրագրերից յուրաքանչյուրի ողջ գործընթացին: Եվ նշել էի, որ բաց  նամակում հիշատակված շինարարության ընթացքը վերահսկող հանձնաժողով իմ մասնակցությամբ պարզապես գույություն չի ունեցել: Նամակս ավարտել էի հետևյալ տողերով «Ուզում եմ հավատալ, որ նամակի հեղինակների կողմից իրականության հետ կապ չունեցող  գործառույթներ ինձ վերագրելը անտեղյակության հետևանք է»: Ցավոք իմ լավատեսությունը հիմնավորված չի եղել, ինչը ի հայտ եկավ միևնույն հասցեներուվ ս/թ հւնիսի 15-ին ուղարկված նրանց 2-րդ նամակից: Այստեղ նամակի հեղինակները  ընտրողաբար մեջբերում կատարելով  իրենց ուղղված մեր նախկին մի գրությունից, ուզում են համոզել հանրությանը, որ 1-ին նամակում նշված հանձնաժողով, այդուհանդերձ, գույություն է ունեցել: Նրանց հաշվարկը,  հավանաբար, հիմնված է այն բանի  վրա, որ մեր գրության այդ հատվածում խոսք է  գնում հանձնաժողովի մասին, բայց ոչ թե  շինարարության ընթացքի նկատմամբ վերահսկողական լիազորություններ , այլ միանգամայն տարբեր գործառույթներ ունեցող հանձնաժողովի մասին: Փաստորեն նամակի հեղինակները ամեն կերպ ուզում են ինձ հետ կապել շինարարության ընթացքում տեղի ունեցած սխալները` ինձ դասելով այդ հարցում պատասխանատուների շարքին, այն դեպքում, երբ իմ նախորդ գրությունում պարզորոշ հայտնել էի, որ շինարարության ողջ գործընթացի հետ ոչ անձամբ ես և ոչ էլ իմ կողմից ղեկավարվող կառույցը որևէ իրավասություն և մասնակցություն չունի: Բայց այնքան մեծ է նամակի հեղինակների ցանկությունը, որ նրանք կանգ չեն առնում պարզ ճշմարտության առջև և հասարակությանը փորձում ներկայացնել խեղաթյուրված փաստեր:

Հարգանքներով`  Գագիկ Եգանյան

Հ.Գ. Ինձ համար այս թեման այլևս փակված եմ համարում, քանի որ պարզորոշ է բաց նամակի հեղինակների  մտահոգությունների թիրախը:

Այս խորագրի վերջին նյութերը