Աշխարհ

21.10.2022 14:57


Ֆրանսիայի Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին կքննարկի կառավարությանն անվստահության շուրջ հարցը

Ֆրանսիայի Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին կքննարկի կառավարությանն անվստահության շուրջ հարցը

Ֆրանսիայի Ազգային ժողովը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, կքննարկի կառավարությանն անվստահության շուրջ քվեարկություն անցկացնելու հնարավորության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Քննարկումները Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում պլանավորված են տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Այդ հարցի քննարկման առանձին հայտեր ներկայացրել Է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը եւ ձախերի ու կանաչների կուսակցությունների «Նոր ժողովրդական Էկոլոգիական ու սոցիալական միություն» կոալիցիան: Համապատասխան հայտերը կուսակցությունները ներկայացրել են այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց գործարկել Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 հոդվածը, որպեսզի հավանություն տա հաջորդ տարվա բյուջեի օրինագծին՝ առանց խորհրդարանի ստորին պալատի հավանության:

Սակայն, ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ-ները, երկու հայտերը մեծ հավանականությամբ, կմերժվեն, քանի որ ավելի վաղ «Ազգային միավորումը» հայտարարել Էր, որ չի պաշտպանի ձախերի ու կանաչների կոալիցիայի տեքստը, իսկ ձախերը չեն քվեարկի ծայրահեղ աջերի հետ միասին: Ֆրանսիայի նախագահի կառավարությունում նախօրյակին հայտարարել են, որ պատրաստ են գործարկել իրենց հատուկ լիազորությունները, որպեսզի հաջորդ տարի բյուջեն ընդունեն առանց Ազգային ժողովում քվեարկության:

Խոսքը Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 հոդվածի մասին Է, որը վարչապետին թույլ կտա հետամուտ չլինել խորհրդարանում մի շարք դեպքերում օրինագծերին հավանություն տալուն, մասնավորապես, բյուջեի օրինագծերի վերաբերյալ: Այս հոդվածը Ֆրանսիայում 1958 թվականից ի վեր կիրառել են 87 անգամ, ընդ որում՝ Էմանուել Մակրոնի նախագահության ժամանակաշրջանում այն արդեն գործարկել են 2020 թվականին՝ կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ օրինագծի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը