Լիբիայի ապստամբ ուժերը մտել են Քադաֆիի հարազատ Սիրտ քաղաք
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, Լիբիայի ազգային անցումային կառավարության զորքերը սեպտեմբերի 15–ի գիշերը մարտերով մտել են երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հարազատ Սիրտ քաղաք։
Ինչպես հստակեցնում է դեպքի վայրում գտնվող «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը, Ազգային անցումային խորհրդի ստորաբաժանումները Միսուրատ քաղաքից մուտք են գործել Սիրտ քաղաքի սահման և արդեն փողոցային մարտեր են մղում։
–Կարծում եմ, որ մոտակա օրերին Սիրտը կազատագրվի,–ասել է Ազգային անցումային խորհրդի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Վիսամ Ալհամիդին։
Մարտերի մասին լուրը հաստատել է նաև «Ալ Արաբիա» եռուստաընկերությունը՝ հիմնվելով սեփական աղբյուրների տեղեկությունների վրա։
«The Guardian» թերթը պատմել է, որ Սիրտ քաղաքի վրա գրոհին մասնակցում է առնվազն 900 միավոր ռազմատեխնիկա, ինչպես նաև կառավարական բանակաի հազարավոր մարտիկներ։
Քադաֆիի կոմղնակիցների պաշտպանական զորքերի քանակի մասին ոչինչ հայտնի չէ, չնայած, ավելի վաղ նրանք հայտնել էին, թե արժանի հակահարաված են տալու իրենց հակառակորդներին։