Իսրայելը ճշմարտությունը կպատմի Մերձավոր Արևելքի մասին
Ինչպես գրում է «Գաարեց»–ը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն անձամբ է ելույթ ունենալու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի առջև և պատմելու է «ողջ ճշմարտությունը» վերջին շրջանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ինչպես սպասվում է՝ ելույթը տեղի կունենան սեպտեմբերի 23–ին, այն նույն օրը, երբ պաղեստինյան պատվիրակությունը Գլխավոր ասամբլեային 1967թ.–ի սահմաններով պաղեստինյան հանրապետության ճանաչման մասին խնդրագիր կներկայացնի։ Իսրայելի ներկայիս իշխանոթւոյւնը կտրականապես դեմ է արտահայտվում նման ճանաչմանը։
–Գլխավոր ասամբլեայի նիստերի ժամանակ Իսրայելը ոչ հաճախ է արժանի հյուրընկալության արժանանում, սակայն ես որոշել եմ ուղևորվել այնտեղ և պատմել ճշմարտությունը նրանց, ովքեր ցանկանում են դա լսել,–ասել է Նետանյահուն։
Նրա խոսքերով՝ ինքը պատրաստվում է առջարակել սկսել ուղիղ բանկցություններ և գտնել բոլոր վիճահարույց հարցերի լուծումը։
Ավելի վաղ հայտնում էին, թե ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեա ուղևորվելու է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, սակայն հետո այդ որոշումը փոփոխվել էր ի օգուտ Նետանյահուի, ով ավելի կոշտ դիրքրոշում ունի հարցի վերաբերյալ։ Դիվանագետները որոշել են, որ Նյու Յորքում Պաղեստինի իշխանությունն ավելի քիչ հաղթաթուղթ կունենա։
Բանկցությունները վերսկսելու համար Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ցանկանում է, որպեսզի Իսրայելը կամ հրաժարվի արաբական տարածքներում շինարարական աշխատանքներից, կամ ընդունի պաղեստինյան հանրապետությունը 1967թ սահմաններով։
Պաղեստինցիները հրաժարվում են բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ քանի դեռ իրենց տարածքներում ապօրինի շինարարական աշխատանքներ են կատարվում։