Լրահոս

16.09.2011 09:43


ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Սիրիան

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Սիրիան

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում կոչ է արել անձնական պատճառներով Սիրիայում գտնվող ամերիկացիներին անհապաղ լքել այդ երկիրը։

Սիրիա գործնական այցերը դեռ թույլատրվում են։ Պետքարտուղարությունը նշել է, որ ԱՄՆ քաղաքացիների ծրագրերը՝ այցելել մերձավորարևելյան երկիր այս պահին պետք է հետաձգվեն։

Հիշեցնենք, որ 2011թ ապրիլին ԱՄՆ պետքարտուղարությունը հետ էր  կանչել  Սիրիայում իր դեսպանություն մի մասին, ինչպես նաև  դիվանագետների հարազատներին և այն մադրկանց, ում ներկայությունը այդ երկրում խիստ անհրաժեշտ չէր։

Այս խորագրի վերջին նյութերը