Աշխարհ

20.10.2022 18:18


Լիզ Թրասը հայտարարել Է, որ հրաժարական Է տալիս

Լիզ Թրասը հայտարարել Է, որ հրաժարական Է տալիս

Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ հրաժարական Է տալիս՝ այդ պաշտոններում ընդամենը 45 օր գտնվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարող կատարել այն լիազորությունները, որոնք ինձ տրամադրվել Էին Պահպանողական կուսակցության կողմից: Այդ պատճառով ես խոսել եմ Նորին Մեծություն թագավորի (Չառլզ 3-րդի) հետ, որպեսզի նրան ծանուցեմ, որ ես հրաժարական եմ տալիս»,-ասել Է Թրասը՝ հանդես գալով Դաունինգ սթրիթ 10-ում գտնվող իր նստավայրի առջեւ: Նա հավելել Է, որ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները, որն ավտոմատ կերպով դառնում Է վարչապետ, ավարտվում են «հաջորդ շաբաթվա ընթացքում»:

Մինչեւ այդ պահը Թրասը կշարունակի գլխավորել կառավարությունը: Նա վարչապետ Է դարձել սեպտեմբերի 6-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Բորիս Ջոնսոնին, որը պաշտոնաթող Էր եղել հուլիսի սկզբին: Այսպիսով, Թրասը դարձել Է վարչապետ, ով այդ պաշտոնն ամենափոքր ժամկետով Է զբաղեցրել բրիտանական պատմության մեջ: Հակառեկորդը (ընդամենը 119 օր՝ բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում) պատկանել Է տուբերկուլյոզից շուտ մահացած թորի Ջորջ Քանինգին (1770-1827 թթ.), իսկ բոլորից երկարը (20 տարի եւ 314 օր) վարչապետի աթոռն զբաղեցրել Է վիգերի կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ուոլփոլը (1676-1745 թթ.), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը