Ինչո՞ւ է Թուրքիան հրապարակավ ցուցադրում իր «հիացմունքը» Նիկոլ Փաշինյանի հասցեին
Այն, որ Թուրքիան հիացած է Նիկոլ Փաշինյանի գործունեությունով, գիտենք բոլորս: Թուրքիայի ոչ մի պաշտոնապես հաստատված գործակալ չէր կարող հասնել Հայաստանում այն «հաջողություններին», Թուրքիայի շահերի տեսանկյունից, ինչին հասավ Նիկոլ Փաշինյանը այս վերջին չորս տարվա ընթացքում:
Փաշինյանին հաջողվեց փոխել Հայաստանը ամբողջովին: Նա կարողացավ կործանել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների 70 տոկոսը: Արցախի բնակչությանը դրեց ցեղասպանության վտանգի առաջ: Վերջապես կասկածի տակ է դրել Հայաստանի բուն գոյությունը:
Թե ինչպես նրան «հաջողվեց» կատարել բոլոր այս քայլերը, դա առանձին վերլուծության թեմա է:
Նա շարքային գավառական ավանտյուրիստից վերաճել է միջազգային դասի հակահայկական և հակապետական գործչի: Այն, որ միայն ինքը չէ մեղավոր այս իրավիճակի համար, նույնպես հասկանալի է:
Հետփաշինյանական Հայաստանում պատասխանատվության է կանչվելու նրա գրեթե ողջ շրջապատը:
Բայց այսօր մենք այլ հարց ենք ուզում վերլուծել:
Ինչո՞ւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Իբրահիմ Քալընը որոշեց հրապարակավ «հիանալ» Փաշինյանով:
Պետք է նշել, որ իր այդ մեսիջը ուղղված էր ոչ թե հայ հանրությանը, այլ երրորդ կողմին:
Բանն այն է, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային այսօր հակադրվում է հիմնականում Իրանը: Եթե չլիներ Իրանի գործոնը, Ադրբեջանն արդեն վաղուց էր գրավել Սյունիքը: Թուրքիային խիստ գրգռում է Թեհրանի այս պահվածքը: Եթե չլիներ Իրանի այս պահվածքը միգուցե նաև չլիներ Հայաստանի պետականությունը ներկա վիճակում: Քանզի, եթե Ադրբեջանին հաջողվեր գրավել Սյունիքը, ապա Երևանյան մարզ դարձած Հայաստանը այլևս ոչ մեկին հետաքրքիր չէր լինի: Որից հետո, կդրվեր Երևանից հայերի զանգվածային արտագաղթը կազմակերպելու խնդիրը: Հենց այս ծրագիրն են ուզում իրականացնել Անկարայում: Բնականաբար, այն պիտի իրականացվի ֆորմալ տեսանկյունից, Ադրբեջանի միջոցով:
Բայց, ինչպես նշեցինք, միակ խոչընդոտը մնացել է Իրանը: Այդ իսկ պատաճառով էլ Հայաստան են այցելում բարձրաստիճան ամերիկյան պատվիրակությունները: Սրանց միակ նպատակը՝ թույլ չտալ, որ հայ-իրանական հարաբերությունները բարձրանան և դառնան ռազմավարական բնույթի:
Այսինքն, ամերիկացիները Երևանից պահանջում են առնվազն չխորացնել հայ-իրանական հարաբերությունները միայն օդի մեջ խոսք տալով, թե իբր իրենք «զանգի» մակարդակով կկարողանան կանգնեցնել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ:
Փաշինյանն իր բացառապես նեղ անձնական պատճառներով արդեն համաձայնվել է ամերիկացիների պահանջների հետ:
Հենց դրա պատճառով էլ Էրդողանի խորհրդականն իր հիացմունքն է ցուցադրում առ Փաշինյան՝ դրանով մեսիջ ուղարկելով Թեհրանին, որ Հայաստանը փաստացի համաձայնվել է թուրք-ադրբեջանական պահանջների հետ, ամերիկացիների միջնորդությամբ:
Եթե Փաշինյանի տեղը լիներ պաշտոնապես Թուրքիայի գործակալը, ապա նույնիսկ նա ռիսկ չէր կատարի նման հակահայկական և հակապետական պահվածք դրսևորել:
Իսկ մեզ բոլորիս համար, իսկական խայտառակություն է այս իրավիճակը հանդուրժելը: Արդեն ողջ աշխարհն է ծիծաղում մեզ վրա: Դրսում ապշած են մեր հանրության այսպիսի պահվածքի համար:

Բայց դա արդեն խոսակցության այլ թեմա է:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am