Լրահոս

15.09.2011 17:33


Սերժ Սարգսյանն ընդունել է Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես կարևորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և բարձր է գնահատել տարբեր մակարդակի փոխայցելությունները, Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը