Գազի թանկացման պատճառով 60 տարվա ընթացքում ռեկորդային թվով բրիտանացիներ անցել են հեծանիվների
Էներգիայի գների աճը, ներառյալ բենզինի թանկացումը Մեծ Բրիտանիայում հանգեցրել է նրան, որ երկրում ավելի շատ մարդիկ մեքենայով շրջելու փոխարեն անցնում են հեծանիվների: Վերջին չորս ամիսների ընթացքում հեծանվորդների թիվն աճել է 11 տոկոսով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է Times թերթը։
Վերջին չորս ամիսների ընթացքում հեծանիվով երթևեկության մակարդակը 54 տոկոսով ավելի բարձր է, քան մինչև համավարակը։
Միաժամանակ մեքենան հեծանիվով փոխարինող քաղաքացիների թվի աճի միտումը տեսանելի ապագայում կարող է շարունակվել։
«Դեռ մարտին գրանցվել է հեծանիվ օգտագործող բրիտանացիների թվի կտրուկ աճ, ինչը կապված է վառելիքի գների և ընդհանրապես կյանքի ծախսերի հետ»,-ասել է Cycling UK բարեգործական կազմակերպության ղեկավար Սառա Միթչելը։

Աղբյուրը՝ news.am