Իսպանիայում ստեղծել են Հիսուս Քրիստոսի խոշտանգված մարմնի հիպերռեալիստական պատճենը
Սալամանկայի մայր տաճարում ցուցադրել են Հիսուս Քրիստոսի մարմնի հիպերռեալիստական պատճենը՝ խոցումների բոլոր հետքերով և վնասվածքներով, որոնք կարող էին մնալ նրա մարմնին անարգվելուց և խաչվելուց հետո։ Արտ-նմուշը ստեղծվել է Թուրինի պատանի մանրամասն ուսումնասիրման և նրա վրա պահպանված պատկերների 3D վերականգնման աշխատանքի 15 տարիների ընթացքում, գրել է Daily Star-ը։
Քրիստոսի մարմնի պատճենը պատրաստվել է լատեքսից, սիլիկոնից և մարդկային մազից։ Նրա վրա կան փշե պսակի հետքերը, խաչվելու հետևանքով մնացած վերքերը և այն վնասվածքները, որոնք հասցվել են Պոնտացի Պիղատոսի հրամանով նրան անարգելուց և ծեծելուց հետո, ինչպես նաև Գեղարդի հարվածից մնացած հետքը։
Քրիստոսի պատճենի քաշը 75 կիլոգրամ է, բարձրությունը՝ 177 սանտիմետր։ Այն պաշտոնապես կրում է «Առեղծվածային մարդը» անունը։
«Ոչ ոք չի համարձակվել նման հիպերռեալիստական մարմին ստեղծել։ Մենք համարձակվեցինք և հույս ունենք, որ ցուցադրությունը մեծ հաջողություն կունենա»,-ասել է նախագծի ղեկավար Ալվարո Բլանկոն։
«Առեղծվածային մարդը» մինչև դեկտեմբեր գտնվելու է իսպանական Սալամանկայի տաճարում, իսկ հետո «կմեկնի» համաշխարհային շրջագայության։

Աղբյուրը՝ news.am