Կարծիք

20.10.2022 09:14


Մենք ոչ միայն աղետից «հինգ պակաս» վիճակում ենք, այլև դառնում ենք կոլեկտիվ ինքնասպանության ու կոլեկտիվ հանցագործության ականատես ու մասնակից

Մենք ոչ միայն աղետից «հինգ պակաս» վիճակում ենք, այլև դառնում ենք կոլեկտիվ ինքնասպանության ու կոլեկտիվ հանցագործության ականատես ու մասնակից

«Վլադիմիր Պուտինը փորձելու է Իլհամ Ալիեւի օգնությամբ պոկել մեզ Արեւմուտքից։ Պետք է ՈՉ ասենք ռուսական միջնորդությանը», «Դա չի լինելու՝ Բաքվին ՀՀ տարածքներ չեն տրվելու․ ՌԴ պլանին դիմակայում է աշխարհի հզորագույն նախագիծը», «Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի գրավոր խոստում տվել է 2001 թվականին», «ԵՄ դիտորդների՝ ՀՀ սահման ժամանելով Հայաստանի սահմանը վերածվել է ԵՄ սահմանի», «Ալիևը չափն անցել է Հայաստանի դեմ իր ռազմական գործունեությամբ և նույնիսկ Էրդողանին է վնասել», «Որոշված է՝ ՀՀ-ն Եվրոպայի մաս է, կարգավիճակի հարց է քննարկվում», «ԱՄՆ-ին պետք է ցույց տալ՝ պաշտպանելով Սյունիքը, պաշտպանում են դեմոկրատիան»:

Սա միայն մի մասն է այն ամենի, ինչը բոլոր հնարավոր աղբյուրներից թափվում է ժողովրդի գլխին։ Ակնհայտ է, որ նման «տեղեկատվական գրոհի» պայմաններում (որը երբեմն վերածվում է դիվերսիայի), ժողովուրդը և՛ կպառակտվի, և՛ կշփոթվի։

Բայց, եթե Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը (այդ թվում տեղեկատվական դաշտում) հասկանալի է, և աղետի նախաշեմին նրան պետք է պատասխանատու նշանակել ՌԴ-ին, «նախկիններին» և ճանապարհ հարթել դեպի «քաղաքական ապաստան՝ Արևմուտքում» (իսկ եթե ստացվի, ապա անգամ մնալ իշխանության՝ եթե ռուսական ռազմական ներկայությունը փոխարինվի թուրքականով), ապա շատ դժվար է ասել, թե ինչ պատճառով է, որ ընդդիմությունը հասարակությանը չի ներկայացնում մոտալուտ տոտալ աղետի ողջ պատկերը և ինստիտուցիոնալ լուծումներ չի առաջարկում: Դուք, հարգելի քաղաքական գործիչներ, պատասխանատու եք Հայոց պետականության պահպանման համար, իսկ դրա փլուզման դեպքում «Նիկոլն ամեն ինչ ծախեց» արդարացումը չի գործելու։

Դժվար է ասել նաև, թե իրականում ինչ պատճառով է, որ Արցախի իշխանությունները չեն խոսում այն ​​մասին, որ միգուցե իրենց այստեղից առաջարկում են ԱՄՆ-ի հովանու ներքո դառնալ Ադրբեջանի մաս։ Փակ դռների հետևում միգուցե, ասում են, որ «ֆինանսավորումը գալիս է Հայաստանից, և չենք կարող ընդդիմանալ Նիկոլին», բայց սրանով փաստացի առաջարկում են Փաշինյանից ֆինանսավորում ստանալ մինչև այն պահը, երբ ադրբեջանական անձնագրեր ստանան...

Մենք ոչ միայն աղետից «հինգ պակաս» վիճակում ենք, այլև դառնում ենք կոլեկտիվ ինքնասպանության ու կոլեկտիվ հանցագործության ականատես ու մասնակից։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը