Լրահոս

19.10.2022 19:07


Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները ցուցադրական զորավարժանք են իրականացրել

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները ցուցադրական զորավարժանք են իրականացրել

Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական զորավարժանք են կատարել։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

«Այսօր տեղի են ունեցել ցուցադրական զորավարժություններ, որոնց մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները եւ իրականացրել են ռազմական գործողություն։ Այդօրինակ զորավարժությունները նպաստում են երկրների հատուկ ուժերի համատեղելիության բարձրացմանը եւ փորձի փոխանակմանը, ինչը կարեւոր է մեր տարածաշրջանի մարտահրավերների համատեքստում»,-մամուլի ծառայությունը մեջբերել է Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի փոխհրամանատար Գեորգի Շերազադիշվիլու խոսքերը։

Երեք երկրների զինվորականները ցուցադրական զորավարժությունների ժամանակ իրականացրել են պարաշյուտով թռիչքներ ուսումնական Ան-2 ինքնաթիռից, օդից մատակարարման գործողություն, զրահատեխնիկայով գրոհ օբյեկտի դեմ, ինչպես նաեւ շինության գրավում, ավելացրել են պաշտպանության նախարարությունում։

«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները, որոնք անցկացվում են Վրաստանում, սկսվել են հոկտեմբերի 11-ից։ Զորավարժություններն ամենամյա են եւ իրականացվում են փոխատեղման սկզբունքով։ Անցած տարի դրանք տեղի են ունեցել Թուրքիայում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը