Աշխարհ

19.10.2022 19:04


ԵՄ-ն այս տարի մոտ 5 մլրդ եվրոյի գազ է գնել Ադրբեջանից

ԵՄ-ն այս տարի մոտ 5 մլրդ եվրոյի գազ է գնել Ադրբեջանից

Անդրադրիատիկ գազատարով (TAP) Ադրբեջանից մատակարարվող գազի գնման համար ԵՄ երկրների ծախսերը երկրորդ եռամսյակում կազմել են 2,8 միլիարդ եվրո, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) տվյալները։

Առաջին եռամսյակում ԵՄ-ն այդ նպատակների համար ծախսել է 2,1 մլրդ եվրո (աճը՝ 33,3 տոկոս)։ Երկրորդ եռամսյակում մատակարարումների աճը եղել է տարեկան կտրվածքով 57 տոկոս: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում Եվրոպան Ադրբեջանից գնել է 4,9 մլրդ եվրո արժողությամբ գազ։

2022 թվականին Ադրբեջանից Եվրոպա վառելիքի արտահանումը կանխատեսվում է 11,5 միլիարդ խորանարդ մետրի չափով, 2027 թվականին նախատեսվում է այն հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի։ Ադրբեջանը պատրաստ է այս տարի 40 տոկոսով ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա, սեպտեմբերին հայտարարել էր երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Եվրոպային հաջողվել է կարճ ժամանակում փոխարինել ռուսական գազի երկու երրորդը, և ԵՄ-ն շարունակում է նվազեցնել կախվածությունը Մոսկվայից շատ ավելի արագ, քան նախապես ծրագրված էր, հոկտեմբերին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը