Աշխարհ

19.10.2022 18:19


Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։

Ըստ iրանական IRNA գործակալության, «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, փոխանցում է ParsToday-ը։

«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը