«Հայամետ» Փելոունը բաց տեքստով ասաց՝ իրենց ուզածն Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է
Այն, որ արևմուտքն իր շահերի ծիրում Արցախը միշտ էլ ընկալել ու ցանկացել է տեսնել Ադրբեջանի կազմում, նորություն չէ։
Դա է վկայում տասնամյակների էն քաղաքականությունը, որ տարբեր օղակներով իրականացվել է արևմուտքի ու նրա տարբեր ներկայացուցիչների կողմից՝ սկսած ադրբեջանասիրություն/«եղբայրություն»/«խաղաղություն» քարոզող փառատոնների կազմակերպմամբ, իրենցից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու հկ֊ների շուրթերով ադրբեջանական, հակաարցախյան քարոզչություն տանելով, ամենատարբեր «կապտամազիկներ» բուծելով, Արցախի հարցի լուծման փաստացի բացառապես ադրբեջանանպաստ տարբերակն առաջ տանող քաղաքական ուժեր ստեղծելով, աջակցելով ու առաջ տանելով և այլն։
Այնպես որ «հայամետ» Փելոունը նոր բան չբացահայտեց, ուղղակի այս անգամ առանց խաղերի, բաց տեքստով ասաց, որ իրենց ուզածն Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելն է ինչ-որ մշակութային ինքնավարության տեսքով։
Իսկ դա, հուսամ՝ հասկանում եք՝ ինչ հետևանքներ է ունենալու՝ կոտորած, արտագաղթ, Արցախի հայաթափում ու ամբողջական կորուստ, Արցախի պատմամշակութային ողջ ժառանգության ոչնչացում, անվտանգային նոր հսկայական սպառնալիքներ, փախստականներ, սոցիալ-տնտեսական աղետ ու էսպես շարունակ...

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից