Գնահատելով ՀՀ անկախության 20 տարիները՝ պատմաբան Արշավիր Գասպարյանը նշել է, որ 1991թ. նվաճված անկախությունը գաղափարապես արժեզրկվեց Ղարաբաղյան շարժման և ազգային ազատագրական ալիքի վրա իշխանության եկած անձանց կողմից, ինչի հետևանքով մեր հասարակության շրջանում աղճատված վերաբերմունք ձևավորվեց անկախության և պետականության նկատմամբ.
«Անմիջապես իշխանության եկած մարդկանցից շատերը անկախությունը ծառայեցրեցին սեփական շահերի բավարարման համար, դրանով անկախության գաղափարը արժեզրկվեց, և մարդկանց մոտ ձևավորվեց այսպես ասած «ստամոքսային հոգեբանություն» ու կարոտախտ խորհրդային ժամանակների հանդեպ»,- ասել է Արշավիր Գասպարյանը:
Պատմաբանը իրավիճակը շտկելու համար համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:
Նա շեշտել է նաև, որ Արցախի անկախությունը և ամբողջականությունը ինչ–որ տեղ մեր պետականության կարևոր երաշխիքներից են, և այս հարցում քաղաքականության որևէ զիջողական դրսևորում կարող է բացասականորեն անդրադառնալ մեր պետականության և անկախության վրա:
Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ

Դերենիկ Մալխասյան
Գյումրի