Աշխարհ

18.10.2022 19:39


Ռեալը հրաժարվել է Մբապեից, և 2024-ին պայմանագիր կկնքի Հոլանդի հետ. Marca

Ռեալը հրաժարվել է Մբապեից, և 2024-ին պայմանագիր կկնքի Հոլանդի հետ. Marca

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, որն անցած ամառ մերժեց ազատ խաղացողի կարգավիճակում մադրիդյան թիմ տեղափոխվելու առաջարկը:

Մադրիդյան ակումբի ղեկավարները մտադիր են 2024 թվականին կենտրոնանալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու վրա: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին ցանկանում էր, որ իրեն միանա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Բավարիայում», իսկ նրա թիմակից Նեյմարը հեռանա թիմից: Արդյունքում, սրանցից ոչ մեկն էլ տեղի չունեցավ: Բրազիլացին մնաց ՊՍԺ-ում, իսկ լեհ հարձակվողը տեղափոխվեց «Բավարիա»:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 131,2 մլն եվրո վաստակելով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը