Jeep ապրանքանիշի առաջին էլեկտրամոբիլը 2023 թվականին կթողարկվի
Իտալա-ամերիկյան Fiat Chrysler Automobiles ընկերությունը (Stellantis կորպոռացիայի մաս) ներկայացրել է ամբողջովին էլեկտրական Jeep Avenger ամենագնացը: Սա Jeep ապրանքանիշի շարքում առաջին էլեկտրական մեքենան է, գրում է Habr պորտալը։
Էլեկտրամոբիլը կօգնի ապրանքանիշին կրկնապատկել իր տարեկան վաճառքը Եվրոպայում՝ հասցնելով 300 000 միավորի, կարծում է ընկերության ղեկավարությունը։ Որոշ եվրոպական շուկաներում գնման համար հասանելի կլինի ներքին այրման շարժիչով Avenger տարբերակը: Բացի այդ, արտադրողը նախատեսում է թողարկել Avenger-ի հիբրիդային տարբերակը: Նոր մոդելը վաճառքում կհայտնվի 2023 թվականի գարնանը։
Ամենագնացը կառուցված է Stellatic eCMP էլեկտրական պլատֆորմի երկրորդ սերնդի տարբերակի վրա, որը նաև ընկած է Peugeot e-208, Opel/Vauxhall Mokka-e և Citroen e-C4 էլեկտրական մեքենաների հիմքում:
Էլեկտրական Avenger-ը թողարկելով՝ կոնցեռնը նախատեսում է մրցակցել Hyundai Kona Electric, MG ZS, Smart #1 և Opel Mokka-e էլեկտրական ամենագնացների հետ։ Էլեկտրամոբիլի մեկնարկային տարբերակը կվաճառվի 40 000 եվրո գնով, սակայն գնորդները կկարողանան օգտվել էլեկտրական մեքենաների ձեռքբերման եվրոպական արտոնություններից։
Avenger-ը հագեցած է 10,25 դյույմանոց, Android Automotive-ի վրա հիմնված սենսորային էկրանով, ինչպես նաև 10,25 դյույմանոց և 7 դյույմանոց լրացուցիչ էկրաններով:
Stellantis-ը Avenger կոնցեպտը ներկայացրել է այս տարվա մարտին։ Էլեկտրական մեքենան կորպորացիայի Dare Forward 2030 ծրագրի մի մասն է: Ռազմավարությունը նախատեսում է, որ Stallantis-ը մինչև 2038 թվականը ածխածնային չեզոք լինի:

Աղբուրը՝ news.am