Հարցազրույց

18.10.2022 08:28


29 հազար 800 քառակուսի կիլոմետրը նշանակում է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

29 հազար 800 քառակուսի կիլոմետրը նշանակում է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

29 հազար 800 քառակուսի կիլոմետրը նշանակում է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«29 հազար 800 քառակուսի կիլոմետրը ենթադրում է կարևոր անվտանգային կետերի, տարածքների զիջումներ Ադրբեջանին։ Նկատի ունեմ Տիգրանաշենը և Տավուշի այսպես կոչված անկլավ համարվող գյուղերը, որոնք առաջացել են ինչ որ թվականի Խորհրդային Միությունում։ Փոխարենը Բաքուն պետք է առաջարկի Արծվաշենը, բայց մինչև հիմա նրանց կողմից նման բան չեմ լսել։ Հայաստանը կուլ է տվել նման պայմաններով դելիմիտացիա անելու խայծը։ Հայտարարություններով ու կոչերով Ադրբեջանը զորքը հետ չի քաշի օկուպացրած տարածքից, նրանց ուղղակի քշել է պետք»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման և ՀԱՊԿ-ի հասցեին իշխանությունների ելույթների մասին, Խաչատրյանն ասել է, որ այս պահին Հայաստանը դարձնել ՌԴ-Արևմուտք հակասությունների մանրադրամ՝ շատ ռիսկային է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը